Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Անզգուշորեն մարմնական վնասվածք էր պատճառել իրեն

Blog Image

Հուլիսի 17-ին, ժամը 01.25-ին, հիվանդանոցից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ ոտնաթաթի վնասվածքով բուժօգնության է դիմել 46-ամյա տղամարդ:

Ոստիկանությունից  հայտնում են, որ ոստիկանության Թումանյանի բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ նա ժամը 17.30-ի սահմաններում Շնող գյուղի վարչական տարածքի հանդամասում իր օդամղիչ հրացանը ձեռքին քայլելիս զառիթափ տեղանքում սայթաքել է՝ անզգուշորեն քաշելով հրացանի ձգանը, ինչի հետևանքով ստացել է մարմնական վնասվածք:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին:

Send