Հուլիսի 6-ին, ժամը 09:07-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի բանկերից մեկում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ:
Ըստ նախնական տվյալների՝ կա մեկ զոհ և հինգ տուժած: Տուժածները հոսպիտալացվել են Աշտարակ քաղաքի ԲԿ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 09:25-ին:
MediaHub.am-ին ԱԻՆ-ից հայտնեցին, որ պայթյունը տեղի է ունեցել Յունիբանկում, այս պահին տեղում աշխատում են փրկարարները։ Դեռ հայտնի չէ, թե որն է պայթյունի պատճառը։
Մանրամասները՝ ավելի ուշ։