Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

Գերագույն դավաճանը ձևավորում է «Քամ» կոմիտե․ Ռուբեն Մելիքյան

Blog Image

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը գրել է․

«Գերագույն դավաճանը ձևավորում է «Քամ» կոմիտե՝ Հայ Առաքելական Եկեղեցու վրա հարձակումներին ինստիտուցիոնալ տեսք տալու համար։

Կոմիտեի կազմում լինելու են (1) կարգալույծ հոգևորականներ, որոնք չարացած են Մայր Աթոռի հանդեպ, (2) աղանդավորների հորդաներ, (3) աթեիստ նեոբոլշևիկներ։

Ուշադրություն դարձրեք «Քամ» կոմիտեի անդամ լինելու չափանիշներին. դրանցում բացակայում է պարբերաբար պատարագի մասնակցելու պահանջը, իսկ դրա փոխարեն շեշտադրված է աղոթքն ու Աստվածաշնչի ընթերցանությունը։ Դա ՄԱՔՈՒՐ բողոքականություն է, ու ՈՉ ՄԻ ԿԱՊ ՉՈՒՆԻ Մեր եկեղեցու սրբազան ավանդույթի հետ։

Չեմ հիշում՝ մեր Եկեղեցու հայրերից ո՞րն էր ասել. «Չարը երբեք չի՛ քնում»։ Չէի ընկալում այս խոսքը։ Հիմա լիարժեք ընկալում եմ»։

Send