Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Սրում է հասարակության մեջ առկա պառակտումները․ Երուսաղեմում Ռուսական Եկեղեցական Առաքելության ղեկավարը՝ ՀԱԵ դեմ քայլերի մասին

Blog Image

Հայ Առաքելական Եկեղեցու հոգևորականների նկատմամբ անվտանգության ուժերի կիրառմամբ հետապնդումները անհիմն են, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Երուսաղեմում Ռուսական Եկեղեցական Առաքելության ղեկավար վարդապետ Վասյանը (Զմեեւ)։

«Հոգևորականների նկատմամբ այնպիսի կոշտ միջոցների կիրառումը, ինչպիսին է անվտանգության ուժերի կիրառումը, անհիմն է և միայն սրում է հասարակության մեջ առկա պառակտումները և ստեղծում է Հայաստանում աշխարհիկ իշխանության բացասական պատկեր»,- ասել է վարդապետ Վասյանը։

Նա մեկնաբանել է Հայ Առաքելական Եկեղեցու դեմ Հայաստանի իշխանությունների գործողությունները։

Նրա խոսքով՝ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին դավադրություն կազմակերպելու համար մեղադրելու փորձերը իրավաբանորեն անհիմն են և չեն հիմնավորվում։

Send