Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

ՆԳ փոխնախարարը Անդրեասյանի տեղակալ նշանակվելուց հետո ամուսնուն «դարձրել է» խորհրդական

Blog Image

Ներքին գործերի փոխնախարար Արփինե Սարգսյանը նախքան այս պաշտոնին նշանակվելը Արդարադատության փոխնախարար էր։ Նա այդ պաշտոնին նշանակվեց այն բանից հետո, երբ արդարադատության մի շարք փոխնախարարներ նշանակվեցին այլ բարձր պաշտոնների։

Tert.am-ին բաց աղբյուրներից պարզ է դառնում Արփինե Սարգսյանի և նրա ամուսնու նշանակումների վերաբերյալ տեղեկություններ։ Սարգսյանը նշանակվել է Արդարադատության փոխնախարար Կարեն Անդրեասյանի օրոք։ Կարեն Անդրեասյանն այդ պաշտոնին նշանակվել է 2021 թվականի օգոստոսի 3-ին, Արփինե Սարգսյանը փոխնախարար նշանակվել է 2022–ի հունվարին, որից հետո՝ 5 ամիս անց, փոխնախարարի ամուսինը՝ Արշակ Վարդապետյանը նշանակվել է նախարար Անդրեասյանի խորհրդական։

Կարեն Անդրեասյանի՝ նախարարի պաշտոնից ազատվելուց և Բարձրագույն դատական խորհրդի նախագահ ընտրվելուց հետո Արշակ Վարդապետյանը տեղափոխվել է այժմ էլ ԲԴԽ–ում՝ Կարեն Անդրեասյանի խորհրդական։

Send