Սերգեյ ջան, դուխդ որ հերիքեր Աշոտյանին թողնեիր, գոնե թոռներիդ բան կունենայիր պատմելու
Այսօր Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ, սեփական դիմումի հիման վրա, դադարել են Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Կարեն Մարդանյանի և Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավոր Սերգեյ Մարաբյանի լիազորությունները:
Նշենք, որ դատական օրենսգրքով նախատեսված կարգով, Սերգեյ Մարաբյանի լիազորությունները դադարում են նաև Դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում։
Այս կապակցությամբ փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է.
«Բոլորը գիտեն, թե ինչու են դատավորներին գործից հանում, բայց ոչ ոք դրա մասին չի բարձրաձայնում:
Գիտեն նաև հաջորդ հրաժարական տվողին:
Մի հարց Սերգեյ Մարաբյանին` Սերգեյ ջան, դուխդ հերիքեր, որ Աշոտյանին թողեիր, մի բան կունենաիր թոռներիդ պատմելու: Հիմա ի՞նչ ես պատմելու»: