Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ողբերգшկան դեպք՝ Երևանում․ ծեծի ենթարկված Կուբայի 39-ամյա քաղաքացին հիվանդանոցում մահшցել է

Blog Image

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունիսի 25-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժին հաղորդում է ստացվել, որ Երևանի հիվանդանոցներից մեկից հայտնել են, որ հունիսի 21-ին ծեծի ենթարկված՝ Կուբայի քաղաքացի 39-ամյա Էնրիկե Ամաուրիս Ռամիրես Տորեսը «ստամոքսաղիքային տրակտի արյունահոսություն հարցականով» ախտորոշմամբ հունիսի 25-ին ընկերուհու ուղեկցությամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել և նույն օրը կեսօրին հիվանդանոցում մահացել է:    

Քննիչի հանձնարարականով նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ 

 Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
 

Send