Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Եթե Թրամփը չգա ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, ճգնաժամի նշան կլինի․ Լեհաստանի նախագահ

Blog Image

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի բացակայությունը ՆԱՏՕ-ի հունիսի վերջին Հաագայում կայանալիք գագաթնաժողովից կնշանակի խորը ճգնաժամ դաշինքի համար, ասել է Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան «Radio Zet»-ի եթերում։

«Եթե [Դոնալդ Թրամփը] չգա [Հաագայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին], ապա լուրջ ճգնաժամ կլինի։ Դա ճգնաժամի նշան կլինի», - ասել է Դուդան։

«Չեմ կարծում, որ նա չի ներկայանա», - հավելել է լեհ ղեկավարը։

Send