Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

ՌԴ ՊՆ-ն՝ Լաչինի միջանցքում տիրող իրավիճակի մասին

Blog Image

Ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում խախտումներ կամ սադրանքներ չեն արձանագրվել։ Այս մասին հայտնում են ՌԴ ՊՆ-ից։

«Ռուս խաղաղապահների հրամանատարությունը շարունակում է բանակցային գործընթացը հայկական և ադրբեջանական կողմերի հետ՝ Ստեփանակերտ-Գորիս ճանապարհով ավտոմոբիլային տրանսպորտի անխոչընդոտ տեղաշարժը վերսկսելու վերաբերյալ։

Լաչինի միջանցքում, Մարտունու և Մարտակերտի շրջաններում պարեկություն է իրականացվել երեք երթուղիներով։

Ապահովվել է ուխտավորների ուղեկցումն Ամարասի և Գանձասարի վանքեր»,- ասված է հաղորդագրության մեջ։

Send