Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Խոշոր վթար՝ Երևանում․ բախվել են «Mercedes GL»- ն ու «Mitsubishi»-ն, վիրավորներ կան

Blog Image

Երեկ՝ փետրվարի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։30-ի սահմաններում Խորենացի փողոց-Սարի թաղ ճանապարհահատվածում, կամրջի հարևանությամբ բախվել են «Mercedes GL» ու «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը։

Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործություններ քննության բաժին, որտեղից ժամանել քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի և օրվ պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը։ 

Գ․ Շամշյանի տեղեկություններով վարորդներից մեկը եղել է ոչ սթափ։

Մանրամասները` սկզբաղբյուր կայքում

Send