Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Աշխարհի ամենատարեց բնակիչն է կյանքից հեռացել

Blog Image

Ճապոնիայի և աշխարհի ամենատարեց բնակիչը՝ Տոմիկո Իտոկան է մահացել 116 տարեկան հասակում։ Այս մասին հայտնել են ԶԼՄ-ները։

Իտոկան մահացել է դեկտեմբերի 29-ին բնական մահով։ Նա աշխարհի ամենատարեց մարդն է եղել 2023 թվականի դեկտեմբերից՝ ճապոնացի, 116-ամյա Ֆուսա Տացումիի մահից հետո։

Պաշտոնապես Գինեսի ռեկորդների գիրքը նրան շնորհել է ամենատարեց մարդու կարգավիճակը 2024 թվականի սեպտեմբերին։ Աշխարհի ամենատարեց մարդն արդեն բրազիլացի 116-ամյա Ինա Կանաբարու Լուկասն է։

Send