Ազգային ժողովում արտահերթ նիստ է, օրակարգում մեկ հարց է՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից ներկայացված Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ հարուցելու մասին ԱԺ-ի հայտարարության նախագիծը։
«Հայաստան» խմբակցությունը չի մասնակցում հարցի քննարկմանը։ Քիչ առաջ տեղի է ունեցել ԱԺ-ի խորհրդի նիստ, որտեղ մերժվել է ընդդիմադիր խմբակցությունների առաջարկությունն արտահերթ նիստի օրակարգում քննարկելու իրենց առաջարկած նախագիծը։
«Մեր գնահատմամբ այս հայտարարությունը ավելի լավ է չարվի, որովհետև սա ոչ միայն վնասում է Հայաստանին և Արցախին, այլ օգնելու է թուրք-ադրբեջանական տանդեմին»,- հայտարարեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։