ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրջորեն քննարկում է Ջո Բայդենի օրոք Ուկրաինայի կողմից արևմտյան զենքի օգտագործման վրա սահմանված բոլոր սահմանափակումները լիովին վերացնելու հնարավորությունը, գրել է ուկրաինական «Kyiv Post» թերթը՝ հղում անելով արևմտյան պաշտոնյաների։
Նրանց խոսքով՝ Թրամփը կարծում է, որ ներկայիս «ստատուս քվոն» չի նպաստում Ռուսաստանի վերադարձին բանակցային սեղանի շուրջ և պահանջում է վերանայում։