ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Ալեքսանդր Լուկաշենկոյի վերջին հայտարարություններին՝ նշելով․
«Բելառուսի նախագահի հախուռն, բանակցությունների տրամաբանությունից կտրված և ամենևին ոչ դաշնակցային֊գործընկերային հայտարարությունները, որոնք հարցականի տակ են դնում իր իսկ կողմից ՀԱՊԿ շրջանակում ստորագրած անդամ-պետության պարտավորությունները, մեկնաբանելը տեղին չենք համարում»։
Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։