Արցախի Հանրապետության ՆԳՆ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը ներկայացրել է օգոստոսի 14-ին հանրապետության տարածքում արձանագրված հրդեհների ամփոփ տեղեկագիրը:
Օգոստոսի 14-ին ժամը 12:38-ին ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում հաղորդում է ստացվել Ասկերանի շրջանի Շոշ համայնքի տարածքում բռնկված հրդեհի մասին, նախնական տվյալներով՝ այրվում է չոր խոտ:
Ժամը 12:39-ին փրկարար ուժերի վարչության հրշեջ-փրկարար մասից մեկ մարտական հաշվարկ մեկնել է դեպքի վայր: Ժամը 13:05-ին օգնության է մեկնել ծառայության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խումբը Ժամը 13:27-ին օգնության է մեկնել նաև երկրորդ մարտական հաշվարկը՝ հրշեջ-մեքենայով
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:43-ին, մարվել` ժամը 15:14-ին:
Հրդեհի հետևանքով այրվել է մոտ 8 հա չոր խոտ, թփեր և ծառեր:
***
Նույն օրը ժամը 14:14-ին ահազանգ է ստացվել Ստեփանակերտ քաղաքի Մելիքավան թաղամասում գտնվող նախկին երկաթուղու տարածքում բռնկված հրդեհի մասին, նախնական տվյալներով՝ այրվում է չոր խոտ:
Ժամը 14:15-ին փրկարար ուժերի վարչության հրշեջ-փրկարար մասից մեկ մարտական հաշվարկ Ասկերանի շրջանի Շոշ համայնքի տարածքից մեկնել է դեպքի վայր:
Ժամը 14:37-ին նույն տարածքից օգնության է մեկնել ծառայության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խումբը:
Հրդեհաշիջման աշխատանքներն առավել օպերատիվ կազմակերպելու համար օգնության է մեկնել նաև երկրորդ հրշեջ-մարտական հաշվարկը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:30-ին, մարվել`ժամը 16:20-ին:
Հրդեհի հետևանքով այրվել է մոտ 15 հա չոր խոտ և թփուտներ:
***
Նույն օրը Ժամը 16:50-ին հաղորդում է ստացվել Խնածախ համայնքի տարածքում բռնկված հրդեհի մասին, նախնական տվյալներով՝ այրվում է չոր խոտ:
Ժամը 16:51-ին փրկարար ուժերի վարչության հրշեջ-փրկարար մասից մեկ մարտական հաշվարկ մեկնել է դեպքի վայր: Օպերատիվ իրավիճակը գանահատելուց հետո դեպքի վայր է ուղարկվել երկրորդ հրշեջ-մեքենան և արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խումբը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:43-ին, մարվել`ժամը 18:53-ին:
Հրդեհի հետևանքով այրվել է մոտ 7 հա չոր խոտ, թփեր և աղբ:
Արձանագրված դեպքերի առթիվ ստուգումներ է իրականացնում ծառայության պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը: