«Հաղթանակ» ընդդիմադիր դաշինքը չի ճանաչում Մոլդովայի ընտրությունների պաշտոնական արդյունքներն ու դրանք վիճարկելու է Սահմանադրական դատարանում:
Այս մասին հայտարարել է քաղաքական ուժի ղեկավար Իլան Շորը։
«Եթե Սանդուն պահպանի նախագահի պաշտոնը, նա կյուրացնի իշխանությունը: ԿԸՀ-ի որոշումները վիճարկելու ենք Սահմանադրական դատարանում։ Մենք պայքարելու ենք, քանի որ չենք կարող ընդունել այն քաոսը, որը առաջացրել է երկրում իշխանությունը զավթած ուժերի արեւմտյան խումբը»,- ասել է նա ռուսական «Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։