133 հազար մարդ լքել է ՌԴ Կուրսկի մարզի սահմանամերձ շրջանները, հայտարարել է մարզպետի պաշտոնակատար Ալեքսեյ Սմիրնովը նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ սահմանամերձ շրջաններում տիրող իրավիճակին նվիրված հանդիպմանը։
Մարզի ղեկավարի խոսքով՝ սահմանային գոտում մնում է մոտ 20 հազար մարդ։ Ընդհանուր առմամբ, օպերատիվ շտաբի որոշմամբ վերաբնակեցման ու տարհանման մասին որոշված գոտում բնակվել է 152,5 հազար մարդ։
Օգոստոսի 12-ին Սմիրնովը Պուտինին զեկուցել է, որ մարդկանց տարհանում են Կուրսկի ութ շրջաններից՝ վեց սահմանամերձ և երկուսը Կուրսկի ատոմակայանի հարևանությամբ։ Այնուհետև նա գնահատել է, որ միջոցառումները կվերաբերեն մոտ 180 հազար մարդու։