Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Իսրայելցի Ագամ Բերգերն ազատ է արձակվել 2023 թվականին գերեվարվելուց հետո․ ևս 7-ը պետք է ազատվեն

Blog Image

Իսրայելը հաստատել է, որ պատանդ Ագամ Բերգերն ազատ է արձակվել ու տեղափոխվել երկիր, գրել են ԶԼՄ-ները։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Գազայից հյուսիս Ջաբալիա քաղաքում 20-ամյա պատանդ է ազատ արձակվել։ ՀԱՄԱՍ-ը Բերգերին հանձնել էր Կարմիր խաչին, որն այնուհետև նրան հանձնել էր Գազայում իսրայելցի զինվորականներին:

Ագամ Բերգերն այսօր ազատ արձակված երեք իսրայելցի պատանդներից առաջինն է: Նախատեսվում է նաեւ, որ Արբել Յեհուդն ու Գադի Մոզեսը ազատ կարձակվեն։ ՀԱՄԱՍ-ն այսօր ազատ կարձակի Թաիլանդի ևս հինգ քաղաքացիների, որոնց անունները չեն հաստատվել, ովքեր գերի են ընկել 2023 թվականի հոկտեմբերի 7-ի հարձակումների ժամանակ։

Send