Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն MediaHub TV ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

Եկեղեցու դեմ պայքարը նոր փուլ է մտնում. ի՞նչ նոր հրահանգ է տվել Փաշինյանը իրավապահ համակարգին

Blog Image

MediaHub-ի հավաստի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանը եկեղեցին թիրախավորելու իր գործելաոճում նոր հորիզոններ է նվաճում: 

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Փաշինյանը խիստ հրահանգ է իջեցրել իրավապահ համակարգին վաղվանից սկսած, ամենշաբաթյա կտրվածքով իրեն զեկուցել, թե եկեղեցիներում մատուցվող պատարագներին, ժամերգություններին քանի՞ հավատացյալ է մասնակցում, հաշվել մարդկանց քանակը: Ընդ որում, դա վերաբերում է ոչ միայն Մայր տաճարում մատուցվող պատարագներին ու ժամերգություններին, այլև Հայաստանի բոլոր եկեղեցիներում:

Ըստ մեր աղբյուրի՝ հանձնարարականը հենց այդպես էլ հնչել է՝  հատիկ առ հատիկ հաշվել մարդկանց, հասկանալ՝ մշտապես նույն մարդիկ են մասնակցում, թե՞ նաև նոր դեմքեր են լինում:

Թե ի՞նչ նպատակ է հետապնդում այս հրահանգը պարզ չէ, Փաշինյանի մոտիվները բարդ է հասկանալը: Գուցե նա այս եղանակով փորձում է հասկանալ, թե հանրության ո՞ր հատվածն է եկեղեցի գնում, ունա՞կ են նրանք փողոց դուրս գալ պաշտպանելու եկեղեցին, եթե նման պահ գա: Հստակ է մեկ բան՝ այս հրահանգն անկասկած օգտագործվելու է եկեղեցու դեմ, քանի որ Փաշինյանը իր գլխավոր նպատակին չի հասել՝ կաթողիկոսը չի հեռացել վեհարանից: Միամիտ է կարծելը, որ սրբազաններին ԱԱԾ նկուղում երկու ամսով մեկուսացնելը նրա մաղձը կմեղմացնի կամ նա իր պայքարը եկեղեցու դեմ կավարտի:

Send