«Սա ի՞նչ զառանցանք է»,- այսպես է արձահանքել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն արևմտյան առաջնորդների հայտարարություններին, թե Ռուսաստանը պատրաստվում է հարձակվել ՆԱՏՕ-ի վրա։
???? Համաշխարհային լրատվական գործակալությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Պուտինի հայտարարությունների առանցքյին կետերը՝
▪Ռուսաստանը ծանր ուղղաթիռների անվիճելի առաջատարն է, նույնիսկ ՄԱԿ-ն է դրանք օգտագործում;
▪Այս տարի Ռուսաստանը և Չինաստանը համատեղ զորավարժություններ կանցկացնեն;
▪Պուտինը համաձայն է Թրամփի հետ, որ եթե նա լիներ ԱՄՆ նախագահ նախորդ ժամկետում, ապա հատուկ գործողությունը չէր սկսվի;
▪ՌԴ նախագահը նշել է, որ մեծ հարգանքով է վերաբերվում Թրամփի մտադրությանը՝ վերսկսել ամերիկա-ռուսական հարաբերությունները տարբեր ոլորտներում;
▪Պուտինն ասել է, որ պատրաստ է հանդիպել Զելենսկու հետ, բայց հարցը նրա օրինական լեգիտիմության մասին է;
▪Բանակցողները Ռուսաստանից և Ուկրաինայից պատրաստ են հանդիպել հունիսի 22-ից հետո;
▪ՌԴ նախագահն ասել է, որ բաց է Գերմանիայի կանցլեր Մերցի հետ շփումների համար, եթե ցանկանում է զանգահարել;
▪Ռուսաստանը կապի մեջ է Իսրայելի վարչապետի և Թրամփի հետ՝ Իրանի շուրջ ստեղծված իրավիճակով պայմանավորված;
▪Իրանի ընդհատակյա գործարանները դեռ «կան, նրանց ոչինչ չի պատահել»;
▪Ռուսաստանի ղեկավարն ասել է, որ առաջարկել է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակից «հնարավոր ելք», սակայն որոշումը Թեհրանինն ու Թել Ավիվինն է;
▪Պուտինը կասկածում է, որ Գերմանիան կարող է ավելի լավ միջնորդ լինել Ուկրաինայի հարցում, քան Միացյալ Նահանգները, քանի որ «միջնորդը պետք է չեզոք լինի».
▪ՌԴ նախագահն առաջին անգամ ասաց, որ թոռնուհի ունի, և որ աղջիկը վարժ խոսում է չինարեն;
▪Ռուսաստանը դեմ է առևտրային պատերազմներին և սահմանափակումներին:
Տեսանյութն այստեղ