Պակիստանը անորոշ ժամանակով փակում է Իրանի հետ սահմանը՝ Մերձավոր Արևելքում լարվածության սրման պատճառով, գրել են ԶԼՄ-ները։
Իրանի հետ սահմանը փակելու որոշումը կայացվել է «անվտանգության նկատառումներից ելնելով՝ Իսրայելի հարձակումների պատճառով ստեղծված անկայուն իրավիճակի պայմաններում»։
Իրանը և Պակիստանը բաժանված են 905 կմ երկարությամբ սահմանով։
Սահմանային անցակետերը սկսել են փակվել կիրակի օրը։