Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Բերձորում ոչ մի խնդիր չի լուծվում․ չկա բնակչություն, չկա խնդիր․ մտածում են, հանձնելու են գնա․ Ալեքսանյան

Blog Image

Անվտանգության հարցից զատ, այսօր Բերձորն անուշադրության է մատնված։ Այս մասին MediaHub.am-ի հետ զրույցում ասաց Բերձորի քաղաքապետ Նարեկ Ալեքսանյանը։
«Թե մարդիկ ինչո՞վ են զբաղվում, ապրուստի միջոց ինչպե՞ս են հոգում, ինչի՞ կարիք ունեն, ո՞ւմ է հետաքրքիր։ Բերձորը նոյեմբերի 9-ից հետո մինչ օրս գազամատակարարում չունի, դպրոց չկա, երեխաները գնում են Աղավնոյում կրթություն ստանալու, սակայն իշխանությունները դեռ քայլեր չեն ձեռնարկում, որպեսզի այդ հարցերին լուծում տան»,- ասաց Ալեքսանյանը։
Նրա խոսքով՝ Բերձորում հիվանդանոցային պայմաններ չկան, դա լուրջ խնդիր է ստեղծում։
«Ընդամենը փոքրիկ բուժկետ կա Բերձորում, բայց կարծում եմ, դա նորմալ չէ, այնտեղ լավագույն դեպքում կարելի է առաջին բուժօգնություն ցույց տալ»,- ասաց Ալեքսանյանը։
Նրա խոսքով, այս պահին համայնքում չկա որևէ ծրագիր՝ հաշվի առնելով ամենամեծ խնդիրը՝ կարգավիճակի, միջանցքի հետ կապված։
«Իշխանությունները, հավանաբար, մտածում են, եթե պետք է հանձնեն՝ ինչի ինչ-որ բան անեն Բերձորի համար, մանավանդ այն պարագայում, որ Փաշինյանի խոսքով, ըստ էության, Բերձորում ընտանիքներ չկան»։
Հարցին՝ հիմականում ի՞նչ բողոքներով են քաղաքացիները դիմում, Ալեքյանյանն ասաց․
«Հիմնական թեման այն է, թե ինչ պետք է սպասեն քաղաքացիները վաղվա օրվանից, մարդիկ անորոշության մեջ են, չգիտեն` ինչ է լինելու, ուր են գնալու։ Բոլոր կենցաղային անհարմարություններից զատ մարդիկ չգիտեն՝ ի՞նչ է լինելու, ու՞մ ենթակայության տակ են լինելու, իսկ այդ առումով՝ դեռ որևէ հստակություն չկա»,- հավելեց Ալեքսանյանը։

Մերի Գևորգյան

Send