Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ադոնցի փողոցում պատշգամբի թիթեղյա ծածկը քամու հետևանքով թուլացել և կախվել է

Blog Image

Հուլիսի 25-ին, ժամը 10:03-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ադոնցի փողոցի թիվ 9 շենքի բնակարաններից մեկի պատշգամբի թիթեղյա ծածկը հուլիսի 24-ի քամու հետևանքով թուլացել և կախվել է․ առկա է ընկնելու վտանգ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարներն ապամոնտաժել են թիթեղյա ծածկը (մոտ 2 քմ)։

Send