Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Գելենջիկի մոտակայքում անտառային հրդեհի պատճառով 23 զբոսաշրջիկ մնացել է լողափում (լուսանկար, տեսանյութ)

Blog Image

Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասի Գելենջիկ քաղաքի մոտակայքում անտառային հրդեհի պատճառով 23 զբոսաշրջիկ մնացել է լողափում։

Հանգստացողները չեն կարողանում տարհանվել ուժեղ ծխի պատճառով։ Կրինիցա գյուղի մոտակայքում անտառներ են այրվում։ Հրդեհի տարածքը 3.2 հեկտար է, գյուղին սպառնալիք չկա։

Հրդեհը մարվում է Մի-8 ուղղաթիռից, ընդհանուր առմամբ ներգրավված է ավելի քան 40 մարդ և 11 միավոր տեխնիկա։ Մարդկանց տարհանելու են նավակներով. Արտակարգ իրավիճակների նախարարությունն արդեն մեկնել է հանգստացողներին փրկելու, գրել են ԶԼՄ-ները։

Կադրերն այստեղ

 

Send