Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Մասկը նախատեսում է 10 տարում չիպավորել միլիոնավոր մարդկանց․ մեկը CS 2 է խաղացել մտքի ուժով (տեսանյութեր)

Blog Image

Իլոն Մասկը նախատեսում է 10 տարվա ընթացքում չիպավորել միլիոնավոր մարդկանց, բուժառուներից մեկը «Counter-Strike 2» է խաղացել մտքի ուժով։

Այս մասին գործարարը հայտնել է X սոցիալական ցանցի իր էջում՝ մեկնաբանելով Neuralink-ի վերջին հաջողությունները։

«Եթե ամեն ինչ շարունակի լավ ընթանալ, ապա մի քանի տարի հետո հարյուրավոր մարդիկ կունենան Neuralink, 5 տարի հետո՝ տասնյակ հազարավոր, 10 տարի հետո՝ միլիոնավոր»,- գրել է Իլոն Մասկը։

Վերջերս նեյրոչիպ էր տեղադրվել երկրորդ հիվանդի մեջ, ով սուզվելիս ողնուղեղի վնասվածքի պատճառով կաթվածահար էր եղել։ Նա կարողացել էր «Counter-Strike 2» խաղալ իր մտքի ուժով։

«Նա գնում է այնտեղ, որտեղ, մտածում եմ, որ գնա։ Սա անհավանական է»,- իր հույզերով է կիսվել տղամարդը։

Ընդամենը մի քանի ժամ չիպը համակարգչին միացնելուց հետո Ալեքսը կարողացել է խաղալ CS 2 և նույնիսկ աշխատել Fusion 360 ծրագրով մկնիկի ցուցիչի գործողության փոփոխիչի օգտագործմամբ:

«Ես շատ տպավորված եմ, թե ինչպես է այն աշխատում»,- ասել է Neuralink PRIME-ի մասնակիցը։

Բաժանորդագրվեք տելեգրամյան ալիքին MediaHub

Տեսանյութերն այստեղ

Send