Մոսկվայում ինքնաթիռները սկսել են թռչել տարօրինակ երթուղիներով։ Մի քանի ինքնաթիռներ չեն կարողացել գիշերը վայրէջք կատարել «Վնուկովո» օդանավակայանում, երկնքում պտույտներ են կատարել․ ասվում է Flightradar24-ի հաղորդագրության մեջ։
Օրինակ՝ Սամարայից թռչող «Պոբեդա» ավիաընկերության ինքնաթիռը փոխել է երթուղին Պոդոլսկի մոտ և այժմ պտույտներ է անում տարածաշրջանում։
Նմանատիպ իրավիճակ է ստեղծվել Կալինինգրադից և Ստամբուլից չվերթների դեպքում, որոնք պետք է հասնեին Վնուկովո։ Օդանավակայանի ճանապարհին ինքնաթիռները շրջվել են և շրջանցել տարածքում։
Այս պահին բոլոր կանոնավոր չվերթները վերականգնել են։