Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Բախվել են «Mercedes»-ը, «Ford Transit»-ն ու «Nissan X-Trail»-ը, պատճառը մերկասառույցն է եղել. Shamshyan

Blog Image

Այսօր՝ հունվարի 11-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով ավտովթարէ տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 09:30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի Կոտայքի մարզի վարչական տարածքում՝ դեպի
Երևան ընթանալիս, բախվել են «Mercedes», «Ford Transit» և «Nissan X-Trail» մակնիշի ավտոմեքենաները: 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:
 
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ: 
 
Վարորդները դեպքի վայրում ասում էին, որ վթարի պատճառը եղել է սառած ճանապարհը  և վթարից միայն 20-25 րոպե անց է ճանշինը ժամանել ու աղ ու ավազ լցրել: 

Send