Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ինչպե՞ս տարբեր գույների Զատկի հավկիթներ ստանալ՝ բնական բաղադրիչներով

Blog Image

Ավանդաբար ընդունված է Զատկին ձուն ներկել կարմիր գույնով: Կարմիր գույն ստանալու լավագույն միջոցը կարմիր սոխի կճեպն է կամ տորոն բույսի կարմիր արմատները:

Եթե մտադիր եք բազմագույն ներկված ձվեր դնել սեղանին, ապա այն կարելի է ստանալ բանջարեղենի ու համեմունքների միախառնման օգնությամբ:

Օրինակ՝ դեղին գույն կարելի է ստանալ քրքումի կամ զաֆրանի եփուկից:

Թարմ ճակնդեղի հյութը ձուն կներկի վարդագույն, սպանախը՝ կանաչ, կարմիր կաղամբի միջոցով կարելի է ստանալ կապույտ ձու, ստեպղին օգտագործելիս կարելի է ստանալ նարնջագույն երանգ:

Send