Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՄԱՄՈՒԼ

Ինչու է Ռուբեն Ռուբինյանը հրաժեշտ տվել ՔՊ փոխնախագահի պաշտոնին. «Ժողովուրդ»

Blog Image

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, որ նաեւ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության փոխնախագահ էր, կուսակցական պաշտոնին հրաժեշտ է տվել: ՔՊ վարչության մյուս փոխնախագահը, հիշեցնենք, Հակոբ Սիմիդյանն էր: Վերջինս հիմա նույնիսկ կուսակցության վարչության կազմում ներկայացված չէ: Կուսակցության վարչության փոխնախագահներն այժմ ԱԺ համանուն խմբակցության պատգամավորներ Գեւորգ Պապոյանն ու Վահագն Ալեքսանյանն են:

«Ժողովուրդ» օրաթերթն ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանից հետաքրքրվեց, թե ինչով է պայմանավորված իր՝ փոխնախագահի պաշտոնին հրաժեշտ տալը: «ՔՊ նախորդ վարչությունը (որի փոխնախագահն էի) դադարել է գործել կուսակցության հերթական համագումարից հետո, ինչի ժամանակ ընտրվել է նոր վարչություն, որ վարչության նոր նախագահ եւ փոխնախագահներ է ընտրել»,- կարճ՝ առանց մեկնաբանության պատասխանեց Ռուբեն Ռուբինյանը:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Send