Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Արեստովիչը պատմել է, թե որքան կարող են տևել ակտիվ ռազմական գործողությունները

Blog Image

Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը կանխատեսում է, որ Ուկրաինայում ռազմական գործողությունների ակտիվ փուլը կտևի «մեկ շաբաթ, գուցե և ավելի»: Այս մասին նա ասել է UA հեռուստամարաթոնի եթերում, հայտնում է unian.net կայքը:

Արեստովիչը նաև ասել է, որ ՌԴ-ն Կիևի մերձակայքում կթողնի զորախմբի մի մասը, որի խնդիրն է լինելու «պահել ուկրաինական զորքերը, թույլ չտալ նրանց տեղափոխել դժվար ուղղություններ»։ Չեռնիգովից զորքերը դեռ դուրս չեն բերվում, հավելել է նա:

Արեստովիչի խոսքով՝ ռուսական զորքերը, որոնք նախկինում տեղակայված էին մայրաքաղաքի մոտ, տեղափոխվում են Դոնբաս՝ ուկրաինական ուժերին շրջապատելու համար: Ինչ վերաբերում է երկրի հարավին, մասնավորապես Խերսոնին, ապա, ըստ Արեստովիչի, ռուսներն այնտեղ պաշտպանական դիրքում են, իսկ Ուկրաինայի զինված ուժերը «մարտավարական ճշգրիտ գործողություններ են իրականացնում»։

Send