Ազգային ժողովի խորհուրդը հունվարի 13-ին գումարել է նիստ, որը վարել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
Ինչպես և MediaHub-ն ավելի վաղ գրել էր՝ «Ազգային ժողովի պատգամավորների լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին» ԱԺ խորհրդի որոշման նախագծի քննարկումն «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 156-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ հետաձգվել է մեկ շաբաթով: