Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Միջազգային MediaHub TV ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Բլոգեր Լապշինի՝ ՀՀ-ում հետախուզման դադարեցման պահանջով հայցի հետքերով. նոր մանրամասներ

Blog Image

Վերջին ամիսներին բլոգեր Ալեքսանդր Լապշինին երկու անգամ «Զվարթնոց» օդանավակայանում թույլ չեն տվել մուտք գործել ՀՀ, ձերբակալել են Բելառուսի կողմից իր նկատմամբ  հետախուզման պատճառաբանությամբ, ավելի ուշ՝ ազատ արձակել։ 

Սա դարձել է դատարան դիմելու հիմք:

MediaHub-ի հետ զրույցում Լապշինը հայտնեց, որ պարբերական բնույթ կրող ձերբակալությունների առնչությամբ մի քանի ամիս առաջ դիմումներ է ներկայացրել ՀՀ ԱԱԾ-ին և ՀՀ գլխավոր դատախազությանը՝ պարզաբանումներ ստանալու համար։

Վերջինիս դատախազությունից պարզաբանել են, քանի որ Բելառուսի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից հետախուզման մեջ գտնվելու հիմքով համապատասխան փաստաթղթեր չեն ներկայացվել, ձերբակալելու որոշում չի կայացվել։

Հաջորդիվ Լապշինը դիմում է ներկայացրել ՀՀ ՆԳՆ՝ իր հանդեպ Բելառուսի Հանրապետության իրավասու մարմնի կողմից հայտարարված հետախուզումը ՀՀ տարուծքում դադարեցնելու վերաբերյալ։ ՆԳՆ-ից ստացված պատասխանը նրան չի բավարարել, և նա հայցադիմում է ներկայացրել ՀՀ Վարչական դատարան՝ իր նկատմամբ հետախուզումը դադարեցնելու պահանջով։ 

Իսկ ԱԱԾ-ից Լապշինին պատասխանել են, որ վերջինս դատախազությունից պատասխան արդեն ստացել է: ԱԱԾ ծառայողի կողմից ենթադրյալ բռնություն գործադրելու սպառնալիք հնչեցնելու հարցի հետ կապված էլ, նշվել է, որ այդ կապակցությամբ ծառայողական քննություն է իրականացվում։

Լապշինը MediaHub-ին հայտնեց, որ ՆԳՆ-ի ներկայացված հայցադիմումը կքննի  Վարչական դատարանի դատավոր Լիլիթ Սադոյանը։ Սակայն նշենք, որ այս պահին «Դատալեքս» համակարգում դեռևս առկա չէ տեղեկություն՝ հայցադիմումը վարույթ ընդունելու վերաբերյալ։

Ռեբեկա Հովհաննիսյան

Send