Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

ՀՀ ՊՆ-ն ծանուցել է զենքի մատակարարման պայմանագրի խզման մասին

Blog Image

ՀՀ ՊՆ-ն խզել է զենքի մատակարարման պայմանագիրը հորդանանյան Jadara Equipment & Defense Systems Co ընկերության հետ։  Հայաստանի ֆինանսների նախարարության կայքում չորեքշաբթի օրը հրապարակվել է երկրի պաշտպանության փոխնախարար Կարեն Բրուտյանի ստորագրությամբ նամակ։

Ըստ նամակի` Հայաստանի պաշտպանության նախարարության և Jadara Equipment & Defense Systems Co-ի 06.08.2021թ. պայմանագրով պետք է ապահովվեր ապրանքների մատակարարումը, սակայն դա չի արվել։ 

«Պայմանագրի կետերով՝ Հայաստանի պաշտպանության նախարարությունը միակողմանի խզում է պայմանագիրը»,- ասված է ՊՆ փոխնախարարի նամակում։

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հորդանանյան ընկերությանը ծանուցել է, որ հինգ օրվա ընթացքում պետք է վճարի 23 միլիոն դրամի (մոտ 57 հազար դոլար) տուգանք։

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել էր, որ կան գործընկերներ, որոնք չեն ավարտել զենքի մատակարարումը արդեն վճարված պայմանագրերով։

Send