Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վթարի է ենթարկվել «Դոգ»–ի քույրը

Blog Image

Այսօր՝ նոյեմբերի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։00-ի սահմաններում Էրեբունի-Աթոյան փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ՝ 41-ամյա Լուսինե Ղուկասյանի վարած Skoda մակնիշի
 և 52-ամյա Վիրաբ Ղազարյանի վարած Nissan Xtrail մակնիշի ավտոմեքենաները։ 

Shamshyan.com-ի տեղեկություններով վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խմբի կողմից նախ տեղում առաջին բուժօգնություն է ստացել, ապա տեղափոխվել «Էրեբունի» ԲԿ։

Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորի ինքնությունը։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Skoda-ի վարորդը հանրությանը հայտնի «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր նախագահ, «Դոգ» մականվամբ Վարդան Ղուկասյանի քույրն է։

Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության. նրանք եղել են սթափ։

Send