Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Ժամանց ՍՊՈՐՏ

Հայ պատանիները Եվրոպայի արագ և կայծակնային շախմատի առաջնությունում նվաճել են 2 ոսկե, 1 արծաթե և 3 բրոնզե մեդալ

Blog Image
Հայաստանի Շախմատի ֆեդերացիան ամփոփել է մեր պատանիների արդյունքները 2025 թվականի Եվրոպայի պատանիների արագ և կայծակնային շախմատի առաջնությունում: Հայ շախմատիստները նվաճել են 2 ոսկե, 1 արծաթե և 3 բրոնզե մեդալ։ ՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը դարձել է Եվրոպայի մինչև 16 տարեկան պատանիների արագ շախմատի չեմպիոն: Արմեն Վարդանյանը դարձել է Եվրոպայի մինչև 10 տարեկան պատանիների կայծակնային շախմատի չեմպիոն: ՖԻԴԵ-ի վարպետ Մանվել Առաքելյանը դարձել է Եվրոպայի մինչև 14 տարեկան պատանիների կայծակնային շախմատի փոխչեմպիոն: Վարպետության թեկնածու Վալտեր Գյուրջինյանը դարձել է Եվրոպայի մինչև 16 տարեկան պատանիների կայծակնային շախմատի բրոնզե մեդալակիր: ՖԻԴԵ-ի վարպետ Մանվել Առաքելյանը դարձել է Եվրոպայի մինչև 14 տարեկան պատանիների արագ շախմատի բրոնզե մեդալակիր: Մանվել Վարդանյանը դարձել է Եվրոպայի մինչև 8 տարեկան պատանիների կայծակնային շախմատի բրոնզե մեդալակիր: Թիմի ղեկավարն էր ՖԻԴԵ-ի վարպետ Տիգրան Գասպարյանը:
Send