Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

Մտե՞լ եք Yerevan.am և ո՞ր թիվն է այնտեղ` 2005. բոլոր վարչություններում նույն պատմություններն են. քաղաքապետ

Blog Image

Երևանի քաղաքապետարանի այսօրվա գործակարգավարական խորհրդակցության հանձնարարականներից մեկն էլ վերաբերում էր անհրաժեշտ միջոցների ձեռնարկելուն, որպեսզի քաղաքապետարանի պաշտոնական կայքի բաժինները թարմացնվեն։

Հարցով քաղաքապետարանի պատասխանատուն նշեց, որ նախորդ շաբաթվա ընթացքում այդ ուղղությամբ աշխատանքներ ձեռնարկվել են և առաջիկա մեկ-երկու շաբաթվա ընթացքում վերջնական փորձարկումներից հետո նոր տարբերակը պատրաստ կլինի։

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը նշեց՝ բոլոր վարչությունները պետք է թարմացնեն այն տեղեկատվությունը, որը պետք է հասանելի լինի հանրությանը։

«Նորից այս հանձնարարականին հետևեք, որպեսզի բոլոր վարչություններում այս աշխատանքները կատարվեն, թարմացված լինեն։ Մտե՞լ եք Yerevan.am  և ո՞ր թիվն է այնտեղ՝ 2005, մնացած բոլոր վարչություններում նույն պատմություններն են, հաջորդ գործակարգավարականին զեկուցել»,-խոսքն ամփոփեց քաղաքապետը։

Send