Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Արտառոց դեպք․ իտալուհին 9 ամիս հղի է ձևացել ու երեխա գողացել ծննդատնից

Blog Image

Իտալուհին և նրա սենեգալցի ամուսինը Կոզենցայի հիվանդանոցից առևանգել են նորածին աղջկա, քանի որ շատ են ցանկացել երեխա ունենալ։

Ռոզա Վեսպան 9 ամիս հղի է ձևացել։ Նա ամուսնու՝ Ակվա Մոզեսի հետ նույնիսկ տոնակատարություն էր ծրագրել նշելու «տղայի ծնունդը»։ Փոքրիկին գողացել են ծննդատնից, հագցրել կապույտ շորեր ու բերել տուն, որտեղ տոնակատարության միջոցառում էին կազմակերպել, գրել են ԶԼՄ-ները։

Ոստիկանները երեխային հայտնաբերել են զույգի բնակարանում։ Առեւանգման բոլոր մանրամասները, ըստ քննիչների, նախապես մտածված են եղել։

Նորածինը առողջ է և արդեն վերադարձել է ծնողների մոտ։

Send