Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
MediaHub TV

Ալեն Սիմոնյանը պաշտպանեց Ագնեսա Խամոյանին

ԱԺ-ն քննարկում է Կարեն Թումանյանին որպես ԲԴԽ անդամ ընտրելու հարցը։ Նրա թեկնածությունն առաջադրել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը։

Ընդդիմադիր պատգամավոր Ագնեսա Խամոյանը Թումանյանից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է Թումանյանը խուսափել ծառայությունից, որին ի պատասխան ԲԴԽ անդամի թեկնածուն հորդորեց զգույշ ընտրել բառերը։

«Եթե դուք սովոր եք այստեղ բաներ ասել, որոնք անհետևանք կմնան, ապա ես իրավաբան եմ, խնդրում եմ զգույշ ընտրել բառերը»,- նշել էր Թումանյանը։

Նրան Խամոյանի փոխարեն արձագանքեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ի դեպ, բավականին կոպիտ տոնով։

«Այսինքն՝ պիտի ծեծե՞նք իրար, պիտի ռազբորկա՞ անենք։ Պատասխանեք, պարո՛ն իրավաբան»,- նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Send