Կրեմլը կհստակեցնի Հայաստանի դիրքորոշումը ՀԱՊԿ-ի վերաբերյալ: Հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մենք շարունակելու ենք աշխատել մեր հայ բարեկամների հետ, կպարզաբանենք նրանց դիրքորոշումը։ Ռուսաստանը կշարունակի հավատարիմ մնալ գործընկերային, դաշնակցային հարաբերություններին։ Կարծում եմ` դրանում ոչ պակաս շահագրգռված են նաև մեր հայ գործընկերները»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։