Բրիտանացի մուլտիմիլիոնատեր Մայք Լինչը և նրա 18-ամյա դուստր Հաննան մահացել են Միջերկրական ծովում 39 միլիոն դոլար արժողությամբ սուպերզբոսանավի խորտակումից:
Ջրասուզակներն այսօր հայտնաբերել են հինգերորդ զոհի մարմինը։
Սուզորդները տեխմագնատի և նրա դստեր մարմինները հայտնաբերել են Սիցիլիայի ափերի մոտ խորտակված զբոսանավում։
Մյուս չորս անհետ կորածների մարմինները դեռ չեն գտնվել՝ Morgan Stanley International բանկի խորհրդի նախագահ Ջոնաթան Բլումերը, Քլիֆորդ Շանսի փաստաբան Քրիս Մորվիլոն և նրանց կանայք դեռևս անհետ կորած են համարվում։
Բրիտանացի տեխնոլոգիական մագնատ Մայք Լինչի ընտանիքին պատկանող Bayesian առագաստանավային սուպերզբոսանավը խորտակվել է Սիցիլիայի ափերի մոտ օգոստոսի 19-ի գիշերը պտտահողմով փոթորկի ժամանակ։ Վթարի պահին դրանում եղել է 22 մարդ, որոնցից 15-ը կարողացել են փրկվել, վեցը անհետ կորել են։ Լինչի կինը՝ Անժելա Բարաքեսը, ծանր վիրավորվել է, սակայն ողջ է մնացել։ Մինչ այդ, պաշտոնապես մահացած էր համարվում միայն մեկ մարդ՝ խոհարար Ռեկալդո Թոմասը։
Տեսանյութերն այստեղ