Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
MediaHub TV

Լուկաշենկոն ճիշտ ա ասել, ստեղս հասավ, մինչև հասա նրան, որ ինքը դա հրապարակային ասի․ Փաշինյան

Այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՔՊ-ական պատգամավոր Լիլիթ Մինասյանը հարց ուղղեց Նիկոլ Փաշինյանին՝ կապված Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի մի հայտարարության հետ, որ նա արել է Իլհամ Ալիևի հետ վերջերս կայացած հանդիպման ժամանակ՝ անդրադառնալով արցախյան պատերազմում Ադրբեջանի տարած հաղթանակին։

«Հաղթեցինք, հաղթանակը պահեցինք, հիմա պետք է վերակենդանացնել»,- Լուկաշենկոյին ցիտեց ՔՊ-ականը՝ խնդրելով Փաշինյանի մեկնաբանությունը դրա շուրջ։

«Պիտի ուղիղ ասեմ. Բելառուսի նախագահը ասել է այն, ինչ ես չորս տարի փորձում եմ ասել Հայաստանի Հանրապետությանը, բայց հասկանալիորեն ուղիղ չեմ կարողանում ասել։ Հիմա, քանի որ էդ առիթը տրվել է, ուզում եմ ուղիղ ասել էն, ինչ չորս տարի այլաբանորեն ուզում եմ ասել։ 2022 թվականի 44-օրյա պատերազմի նախապատրաստությանը մասնակցել են ոչ մեր կողմից, մեր դաշնակիցները։ Եւ ես ՀԱՊԿ առնվազն երկու երկիր գիտեմ, որ մասնակցել է մեր դեմ պատերազմի նախապատրաստությանը»,- ասաց Փաշինյանը։

Այնուհետև, անդրադառնալով Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությանն ուղիղ, Փաշինյանն ասաց․ «Այո, Լուկաշենկոն ճիշտ ա ասել, ստեղս հասավ, մինչև հասա նրան, որ ինքը դա հրապարակային ասի։ Բայց ես ուրախ եմ, որ կարեցա հասնեմ նրան, որ ինքը դա հրապարակային ասի։ Եւ էս փորձերը շարունակելու եմ, էլի կան մարդիկ, որ էս մասին պետք ա դեռ հրապարակային ասեն»։

Մանրամասն՝ տեսանյութում

Send