Այսօր՝ հունիսի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգանաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ռուբինյանց փողոցի 2/3 շենքի մոտ ավտոմեքենա է պայթել, ապա պայթյունին հաջորդել է հրդեհը:
Ինպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են Երևանի թիվ 5-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Մինչ հրշեջների ժամանումը՝ շենքի բակում կայնաված «BMW» և «Nissan» մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակի տարածման դեմ պայքարել են ավտոմեքենաների սեփականատերերն ու քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները:
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, վաշտի հրամանատար Արարատ Պետրոսյանի գլխավորությամբ:
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի աարեկներ Արտակ Հակոբյանն ու Արթուր Հովհաննիսյանը:
Ահազանգով ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիականության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժնի հատկպաես կարևոր գործերով ավագ համայնքային ոստիկան Արտակ Մանուկյանն ու նույն բաժնի համայնքային ավագ ոստիկան Լևոն Մովսիսյանը:
Դեպքի մասին տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հերթապահ քննիչի գլխավորությամբ:
Տեղում աշխատել է նաև ՀՀ քննչական կոմիտեի փորձաքրեագետը:
Թե ինչն է եղել պայթյուն-հրդեհի պատճառը՝ պարզում է, պարզվում է նաև ավտոմեքենաների սեփականատերերի ինքնությունը: