Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Ալիեւն ու ԵՄ հատուկ ներկայացուցիչը խոսել են Հայաստանից

Blog Image

Վաշինգտոնում ձեռք բերված արդյունքները պատմական նշանակություն ունեն, ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը՝ Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյի հետ հանդիպմանը։

Ադրբեջանի ղեկավարը հատուկ ընդգծել է Ամերիկայի Միացյալ Նահանգների դերը այս գործընթացում։

Ալիեւը նշել է, որ Միացյալ Նահանգների միջնորդությամբ ստորագրված Վաշինգտոնյան հռչակագիրը, խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը և Ադրբեջանի և Հայաստանի համատեղ կոչը՝ Մինսկի խմբի լուծարման վերաբերյալ, «կարևոր քայլեր են խաղաղության գործընթացում»։

ԵՄ ղեկավարության և իր անունից Մագդալենա Գրոնոն շնորհավորել է Ադրբեջանի նախագահին Վաշինգտոնում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման և խաղաղության օրակարգի հարցերի շուրջ ձեռք բերված կարևոր արդյունքների համար։

Գրոնոն ընդգծել է, որ այս գործընթացը մեծ ներդրում է ունենում տարածաշրջանում երկարատև խաղաղության ապահովման մեջ։

ԵՄ հատուկ ներկայացուցիչը նշել է, որ Եվրամիության անդամ պետությունները նույնպես աջակցում են Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված խաղաղությանը:

Մագդալենա Գրոնոն ասել է, որ դաշինքը «պատրաստ է աջակցել երկու երկրների միջև համաձայնեցված հարցերի իրականացման գործընթացին, այդ թվում՝ տրանսպորտային միջանցքի»:

Send