48-ամյա բրիտանացի երգչուհին և դիզայներ Վիկտորյա Բեքհեմը իր անձնական բլոգում լուսանկար է հրապարակել 11-ամյա դստեր՝ Հարփերի հետ և նշել որ զգեստի հեղինակը ինքն է։
«Իմ թիվ մեկ մուսան: Մայրիկին դուր եկավ այս զգեստը քեզ համար պատրաստել: Ինձ դուր է գալիս տեսնել իմ նոր հավաքածուն քո վրա, դու անհավատալի տեսք ունես»,- լուսանկարը մակագրել է բազմազավակ մայրը։
Դեյվիդ և Վիկտորյա Բեքհեմներն ունեն չորս երեխա՝ 23-ամյա Բրուքլինը, 20-ամյա Ռոմեոն, 17-ամյա Քրուզը և 11-ամյա Հարփերը։