Վրաստանի դեմ Գերմանիայի սահմանած պատժամիջոցները ներառում են Վրաստանի ներքին գործերի նախարարի և ՆԳՆ պաշտոնյաների համար երկիր մուտքի արգելք։
2024 թվականի դեկտեմբերի 31-ին Գերմանիան վիզային սահմանափակումներ է մտցրել Վրաստանում ցուցարարների և ընդդիմադիր գործիչների նկատմամբ գործողություններին պատասխանատու ինը անձանց նկատմամբ, գրել են ԶԼՄ-ները։
Հայտնի է դարձել, որ ցուցակում է նաև Վրաստանի ՆԳՆ ղեկավար Վախթանգ Գոմելաուրին։
Պատժամիջոցների տակ են նաև Վաժա Սիրաձեն (Վրաստանի Ներքին գործերի նախարարության պարեկային ոստիկանության բաժնի պետ), Զվիադ Խարազիշվիլին (հատուկ հանձնարարությունների վարչության պետ), Միրզա Կեզեւաձեն (Վրաստանի ՆԳՆ ղեկավարի տեղակալ), Թեյմուրազ Կուպատաձեն (Վրաստանի ՆԳՆ քրեական ոստիկանության պետ), Լաշա Ջոխաձե (Վրաստանի Ներքին գործերի նախարարության պարեկային ոստիկանության գլխավոր վարչության պետ), Թեյմուրազ Կալանդաձե (Կախեթի շրջանի ոստիկանության պետ), Լաշա Սալուկվաձեն (Վրաստանի ՆԳՆ Վակե-Սաբուրթալոյի ոստիկանական բաժանմունքի պետ), Դիտո Սամխարաձեն (պատգամավոր «Վրացական երազանքից»)։