Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Թշնամին անկանոն կրակ է արձակել խաղաղ բնակչության վրա

Blog Image

Մարտի 15-ին ժամը 11-ի սահմաններում, ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի հերթապահ մասում հաղորդում է ստացվել, որ Ամարասի հովտի «Խազազին տակ» կոչվող տեղանքի հարակից խաղողի այգիներում 3 քաղաքացի էտման  աշխատանքներ կատարելիս հայտնվել են հարակից ադրբեջանական մարտական դիրքերից  հրաձգային զինատեսակներով արձակվող անկանոն կրակոցների տակ։

Կրակոցների հետևանքով դադարեցվել է գյուղատնտեսական աշխատանքները։ Դեպքի մասին տեղեկությունները փոխանցվել են ռուսական խաղաղապահ զորակազմին։ 

ԱՀ ՆԳՆ-ից հայտնում են, որ ուժածներ չկան։

Send