Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

Ժաննա Անդրեասյանը չի ուզում «PR»-վել

Blog Image

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հավաստիացնում է՝ Արցախում հեռավար կթություն անցկացնելու տարբերակների մասին իրենք մտածել են, այնտեղ ապրող մեր հայրենակիցներին աջակցելու մասին՝ ևս։

«Պետք է հասկանալ, որ հնարավոր չէ հեռավար կրթություն իրականացնել, երբ գիտենք, որ Արցախում կապի խնդիր կա։ Բայց այս իրավիճակում էլ մենք անընդհատ կապի մեջ ենք եղել ամբողջ ընթացքում, և ապահովել ենք այն երեխաների կրթությունը, որոնք ժամանակավորապես զրկված էին Արցախ մեկնելու հնարավորությունից»,- նկատեց Անդրեասյանը։

Նրա դիտարկմամբ՝ իրենք ամեն ինչ արել են, որ ապահովվեն արցախցիների կրթության իրավունքը, և դրա մասին չի հայտարարվել, քանի որ իրենք չեն ուզել «PR»-վել։

«Ու, եթե ինչ-որ մեկը կա, որ կարող է ավելի լավ աշխատել, ավելի մեծ օգուտ տալ, մենք պատրաստ ենք լսել։ Սա մեր ընդհանուր խնդիրն է»,- նշեց նա։

Send