Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արցախում ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդներ կան, որոնց տեղափոխումը հնարավոր չէ․ Ավանեսյան

Blog Image

Ադրբեջանի կողմից ստեղծված հումանիտար ճգնաժամի պատճառով յուրաքանչյուր րոպեն մարդկային կյանք կարող է արժենալ։ Այս մասին Թվիթերի իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Նա նաև զորակցություն է հայտնել Արցախում շրջափակման պայմաններում մահացած 44-ամյա տղամարդու ընտանիքի անդամներին ու հարազատներին:

«Ցավոք, քաղաքակիրթ աշխարհում մարդիկ զրկված են առողջ լինելու, ժամանակին բուժօգնություն ստանալու հիմնարար իրավունքից:

Ցավով եմ խոսում Արցախում շրջափակման պայմաններում 44-ամյա տղամարդու մահվան մասին: Զորակցությունս եմ հայտնում ընտանիքին ու հարազատներին:

Այս պահին էլ Արցախում ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդներ կան, որոնց տեղափոխումը հնարավոր չէ ճանապարհը փակ լինելու պատճառով»,- գրել է նախարարը:

Արցախում դեկտեմբերի 19-ին ծանր վիճակում գտնվող քաղաքացի է մահացել: Վերջինիս չեն կարողացել Երևան տեղափոխել, քանի որ ադրբեջանցիները փակել են Գորիս-Ստեփանակերտ ճանապարհը:

Send