Այսօրվա դրությամբ, երբ այս վիճակում ենք, պետք է օգնենք բանակին, որ ժամանակավոր պարտությունից հետո կարողանանք նորից ոտքի կանգնենք, նորից ամրացնենք մեր երկրի սահմանները։ Հույսը պետք է դնենք մեր վրա, մեր անվտանգության մասին մենք պետք է մտածենք, քանի որ այսքան ժամանակ համոզվեցինք, որ ՀԱՊԿ-ը մեզ ոչ մի բանով չի օգնել, բացի վնաս տալուց ոչինչ չի արել։ Այս մասին Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը։
Իսկ հարցին, թե ի՞նչ կասեր Վազգեն Սարգսյանը նրան, որ զինվորին չեն թողնում կրակել, Գագիկ Մելքոնյանը ասաց՝ Վազգեն Սարգսյանը կասեր, որ «սուտ եք խոսում, քանի որ զինվորին ոչ մեկ չի կարող արգելի, որ ինքը կրակի»։
«ՀԱՊԿ-ին մենք չենք խնդրել, որ գա մեր տեղը կռվի, չնայած իրենց պարտականությունների մեջ է մտնում, իրենք չարձագանքեցին ոչ մի անգամ: Երբ Ղազախստանում հեղաշրջում էր սպասվում, միանգամից ՀԱՊԿ-ը հավաքվեց և գնաց ճնշեց հեղափոխությունը»,- ասաց Գագիկ Մելքոնյանը։
Հարցին, թե ինչո՞ւ քայլեր չկան ՀԱՊԿ-ից դուրս գալու, Մելքոնյանն ասաց, որ ամեն ինչն իր ժամանակը ունի։
Մանրամասները՝ տեսանյութում