Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
MediaHub TV

Ըստ Փաշինյանի՝ այս պահին Բաքու-Ստեփանակերտ երկխոսություն լինել չի կարող

Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման և ԼՂ-ում խորացող հումանիտար ճգնաժամի պայմաններում հուլիսի 15-ին Բրյուսելում հանդիպում ունեցա ԵՄ խորհրդի նախագահի և Ադրբեջանի նախագահի հետ, որը, ցավոք, Լաչինի միջանցքի բացման ու ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի հաղթահարման առումով որևէ կոնկրետ արդյունք չտվեց։  Այդ մասին Կառավարության նիստի մեկնարկին ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ քաղաքական առումով, սակայն, ԵՄ խորհրդի նախագահի հայտարարությունն առնչվում էր Ստեփանակերտ-Բաքու երկխոսությանը։

«Մեր համոզմունքը եղել ու շարունակում է մնալ այն, որ առանց միջազգային ներգրավվածության և մեխանիզմների այս երկխոսությունը չի կարող արդյունավետ լինել՝ առնվազն այն պատճառով, որ Բաքուն շարունակում է իր ագրեսիվ հռետորաբանությունը ԼՂ-ի նկատմամբ ու իրագործում ԼՂ-ում էթնիկ զտման ծրագիրը»,- նկատեց Փաշինյանը։

Նրա դիտարկմամբ՝ Արդարադատության միջազգային դատարանի երկու որոշումներն Ադրբեջանն անտեսում է։

«Այդուհանդերձ, մենք պետք է շարունակենք աշխատանքներն այդ ուղղությամբ»,- նշեց նա։

Փաշինյանը տեղեկացրեց, որ Բրյուսելում վերահաստատվել են Հայաստանի ու Ադրբեջանի՝ միմյանց տարածքային ամբողջականությունն ընդունելու մասին որոշումներն ու սահմանագծման աշխատանքների իրականացման անհրաժեշտությունը՝ 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Send